Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ծրագիրը երրորդ փուլ մտավ

Ծրագիրը երրորդ փուլ մտավ
31.07.2015 | 01:04

Պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը պահանջարկված է` վստահեցրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը գործադիրի նիստում։ «266 բնակարան պատրաստ է, որից բաշխվել է 241-ը»,- նշեց նախարարը և հաստատման ներկայացրեց ծրագրի երրորդ փուլը։ Այն, որ ծրագիրը պահանջարկված է, կասկած չկա, քանի որ բնակարանային խնդիրն ամբողջությամբ լուծված չէ Հայաստանում։ Եվ եթե ներկայացվում է ծրագրի երրորդ փուլը, ապա պետք է ենթադրել, որ այն իրեն արդարացնում է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ